Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 25/22 հասցեի անշարժ գույքը (9,8քմ մակերեսով հասարակական տարածք, կադաստրային ծածկագիր՝ 09-003-0081-0036-002-022), աճուրդի մեկնարկային գինն է՝ 270 000 (երկու հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N ԳՀ-25-01 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2024-11):
- Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է վճարի հողատարածքի գնահատման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերը։
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված անշարժ գույքի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|