Այսօր: Երեքշաբթի, 31 Հունվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 07.
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 07.


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ ՓՈՂՈՑԸ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ, 8-րդ և 18-րդ կետերով, հաշվի առնելով 44-օրյա պատերազմում զոհված Վահան Բաբայանի մոր՝ Հասմիկ Բաբայանի գրավոր խնդրանքը (Գորիսի համայնքապետարանում մուտքագրված 2022 թվականի մայիսի 17-ին N 2318 թվագրմամբ) և նկատի ունենալով այդ նպատակով 2022 թվականի հուլիսի 25-ին անցկացված  հանրային լսումը՝ 

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 15-րդ փողոցը անվանակոչել «Վահան Բաբայան»  փողոց, համաձայն կից հավելված սխեմայի:

  2. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանակոչման պետական գրանցում իրականացնելու համար:
  3. Սույն որոշմամբ  անվանակոչված փողոցի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Գորիսի անձնագրային բաժանմունքին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Սյունիքի մարզային ստորաբաժանմանը:
  4. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.44 Մբ)
(600.55 Կբ)
(11.91 Մբ)
(5.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner