Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Անի Բաբայանի 2024 թվականի հոկտոմբերի 5–ի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 5 հասցեում գտնվող մշակույթի կենտրոնի շենքի (վկ.` 1234660) 1-ին հարկից (համաձայն սխեմայի) 118․7քմ ընդհանուր մակերեսով տարածքը, որը կարող է օգտագործել որպես սրճարան, վարձակալությամբ տրամադրել Անի Բաբայանին՝ 6(վեց) տարի ժամկետով: 1-ին տարին տրամադրել առանց վարձավճարի հաշվարկման, պայմանով, որ վարձակալը պարտավոր է կառուցել սանհանգույց, կոյուղագիծ, ջրագիծ և վերանորոգել տանիքը։
- Վարձակալի կողմից նշված պայմանները չկատարելու դեպքում վարձատուն կարող է միակողմանի լուծել պայմանագիրը։
- Վարձակալի համաձայնությամբ պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել 5/հինգ/ տարի ժամկետով։
- Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 10000 (տասը հազար) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|