Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2024 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Քարահունջ գյուղի Կենտրոնական փողոց թիվ 24 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության 0.006հա այլ հողատեսքը (ծածկ. 09-110-0015-0041)՝ առևտրի սրահ կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1000 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|