Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով,
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2024 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 2/10 հասցեում անհայտ քաղաքացու կողմից 0,0061հեկտար հողատարածքի վրա ինքնակամ կառուցված 71,3քմ ընդհանուր արտաքին մակերեսով առևտրի սրահը օրինական ճանաչելու, համայնքի սեփականություն համարելու մասին» թիվ 726-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետում «գտնվում է» բառերը փոխարինել «չի գտնվում» բառերով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: