Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2024թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 114-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով 2024 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին» թիվ 114–Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները․

1) Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1) Գորիս համայնքի Գորիս քաղաքի, Գալստյան փողոցի 60/1 հասցեում կիսակառույց բազմաբնակարան բնակելի շենքի կառուցում:

2) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 22 հասցեում մանսարդային հարկում բնակելի տների կառուցում:

3) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5, թիվ 6 բազմաբանակարան բնակելի շենքերի մանսարդային հարկերի և տանիքների վերանորոգում:

4) Գորիս համայնքի Գորիս քաղաքի թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության գլխավոր մասնաշենքի հիմնանորոգում։

5) Գորիս քաղաքի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան հիմնանորոգում:

6) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Բակունցի փողոցի հիմնանորոգում»:

2) Որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով․

«7) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Խորենացի փողոցի մի հատվածի հիմնանորոգում /Կոմիտասի փողոցից մինչև Քրիստափորի փողոց/:

8) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում /Կոմիտասի փողոցից մինչև Քրիստափորի փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ/:

9) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Սաթյան 2-րդ նրբանցքի /Չոփչոն ձոր անվանյալ տարածք/ և Գարեգին Նժդեհի փողոցի մի հատվածի հիմնանորոգում /Սաթյան 2-րդ նրբանցքի վերջնամասից մինչև Սաթյան փողոց/»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(194.59 Կբ)
(15.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner