Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 873-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 873-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆԳԱՐԴ 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 10/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,0034 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԻՐԱՆՈՒՇ ՌՈՒԲԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՝ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  481-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-ի  թիվ 286 որոշումը,  Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 73-Ա որոշումը և  Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում  հողամասը մրցութային կարգով՝ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 08 արձանագրությունը 

1․  Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր»  գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-003-0234-0007, վկայական 16052025-09-0035),  առևտրի տաղավար կառուցելու նպատակով տրամադրել  Սիրանուշ Սահակյանին՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով,  17000   (տասնյոթ հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:

2․  Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վ.Պողոսյանին  Գորիսի համայնքի ղեկավարի անունից Կառուցապատողի հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր:

3․  Նախազգուշացնել Գնորդին, որ հողամասի կառուցապատման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:

4․  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner