Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ կետերով, հիմք ընդունելով Գորիս քաղաքի բնակիչ Սուսաննա Իսավերդյանի 2024 թվականի օգոստոսի 9-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի, Գորիս քաղաքի, Արևշատ փողոց թիվ 21 հասցեում գտնվող /կադաստրային ծածկ․ 09-003-0142-0016/ 0,03հա հողամասին և հողամասի վրա առկա 277,3քմ բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, քաղաք Գորիս, Արևշատ փողոց, 17 բնակելի տուն, ծածկագիր՝ 09011FFEUVY4:
- Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, Արևշատ փողոց 21 հասցեն:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|