Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 4․1-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշումը և «ԶԱՔԻ» ՍՊԻ-ի տնօրեն՝ Մելիք Բարսեղյանի /ՀՎՀՀ 09207421/սեղմված բնական գազի վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը:
1.Բավարարել «ԶԱՔԻ» ՍՊԸ-ի տնօրեն Մելիք Բարսեղյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի, Գորիս համայնքի, Երևանյան խճուղի թիվ 2 հասցեում գտնվող գազալցակայանում սեղմված բնական գազի վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը:
2. Հանձնարարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն տարեկան՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: