Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հավելվածի 2.8–րդ բաժնի 3-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 4-րդ և 8-րդ կետերով և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 3-րդ փողոցի փակուղին անվանակոչել «1-ին փակուղի»` համաձայն հավելված 1-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի փողոցն անվանակոչել թվային կարգով «4-րդ փողոց»` համաձայն հավելված 2-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի 4-րդ փողոցի նրբանցքն անվանակոչել «1-ին նրբանցք»` համաձայն հավելված 3-ի:
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի փողոցն անվանակոչել թվային կարգով «5-րդ փողոց»` համաձայն հավելված 4-ի:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|