Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 67-րդ հոդվածի 2-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 48,7քմ մակերեսով տարածք, որպես աշխատասենյակ 5 /հինգ/ տարի ժամկետով տրամադրել «Առուշ Առուշանյան» խմբակցությանը:
- Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից «Ար-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տարածք հատկցնելու մասին» թիվ 67-Ա որոշումը:
- Համայնքի ղեկավարի առաջին տեղակալին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|