Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 131-Ն որոշման 5-րդ կետը
Գորիս համայնքի վարչական բյուջեի 04 բաժնի 02 խմբի 01 դասի /Գյուղատնտեսական ծրագրեր/ 4239 / Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/ հոդվածից նվազեցնել՝ 1000,0 հազ․ դրամ, 4241/ Մասնագիտական ծառայություններ/ հոդվածից՝ 500,0 հազ․ դրամ, 4269 հոդվածից՝/ Հատուկ նպատակային նյութեր/ 1000,0 հազ․ դրամ և վերաբաշխել 04 բաժնի 02 խմբի 01 դասի /Գյուղատնտեսական ծրագրեր/ 4522 հոդվածին /Սուբսիդիաներ ոչ պետական ֆինանասական կազմակերպություններին/ հոդվածին՝ 2500,0 հազ․ դրամ։