Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Խնձորեսկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,09հա արոտավայրը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0165) փոխադրել ջրային հողերի նպատակային նշանակության հողատեսքի՝ համայնքային կարիքների բավարարումն ապահովող ջրավազանի կառուցման նպատակով:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|