Այսօր: Չորեքշաբթի, 29 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 809-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հոկտեմբերի 2025 թվականի N 809-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանս քննելով Գրիգոր Գագիկի Իվանյանի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, պ ա ր զ ե ց ի

Գրիգոր Գագիկի Իվանյանը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 19 հասցեի հարևանությամբ,  ոչ սահմանված տեղում, իրականացրել է բացօթյա առևտուր, որի վերաբերյալ 14.10.2025թ-ին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կազմվել է առանց թույլտվության ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կատարելու վերաբերյալ զեկուցագիր։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:»։ 

Իրավախախտման կատարման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը (․․․) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:

 Այսինքն՝ Գրիգոր Գագիկի Իվանյանը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։

 Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի   1-ին մասի 26-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 32-րդ, 162-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով

1. Գրիգոր Գագիկի Իվանյանին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի  չափով:

2. Նշանակված տուգանքները ենթակա են վճարման (հ/հ 900285125150) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։

5. Նշանակված տուգանքների վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 3

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner