Այսօր: Հինգշաբթի, 30 Մարտի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 10
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 10


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՏԱՔՍԻՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով, 18-րդ հոդվածի 29-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ավագանու անդամների առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 3

  1. Հաշվի առնելով քաղաքի պատմական կենտրոնում տրանսպորտի ծանրաբենվածությունը՝ տալ համաձայնություն տարերայնորեն տեղակայված տաքսիների կայանատեղիները տեղափոխել առավել պասիվ ճանապարհների վրա՝ ապահովելով անվտանգ երթևեկությունը քաղաքի պատմական կենտրոնում համաձայն առաջարկի
  • Անկախության փողոց- <<Վեոն Արմենիա>> ադմինիստրատիվ շենքի հարակից տարածքից դեպի Զ.Անդրանիկի փողոցի խաչմերուկ՝ 20մ երկարությամբ:
  • Գ.Աշոտի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 20մ երկարությամբ:
  • Կոմիտասի փողոց - Սյունիք փողոցի խաչմերուկում՝ քաղաքային զբոսայգու հարակից ազատ տարածքում:
  • Կոմիտասի փողոց - Մաշտոցի փողոցի խաչմերուկից դեպի Օրբելյանների փողոց՝ 30մ երկարությամբ:

2.  Համայքի ղեկավարին՝ որոշման 1-ին կետից բխող գործառույթները իրականացնել ըստ քաղաքաշինական նորմերի համապատասխան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner