Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 6-րդ և 42-րդ կետերի պահանջներով, համաձայն Գորիսի համայնքապետարանի և «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ միջև կնքված համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1.Հաստատել «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի «Քաղաքացու բյուջե» ենթադրամաշնորհի մրցույթի հայտադիմումների գնահատման արդյունքները և հաղթող նախագիծ հայտարարել «Գորիս քաղաքի թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված «Հավասար, հասանելի և որակյալ նախադպրոցական կրթության մատչելիություն» Գորիս համայնքում նախագիծը:
2.Սույն որոշման առաջին կետում նշված ենթադրամաշնորհի համար սահմանել համայնքային ներդրում՝ 500 /հինգ հարյուր/ եվրոյին համարժեք ՀՀ դրամի չափով՝ ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ տվյալ օրվա սահմանած փոխարժեքով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |