Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով և 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետական փորձագիտական եզրակացությունը՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2024թ. բյուջեն` 1) եկամուտների գծով` 1491658,0 հազար դրամ. 2) ծախսերի գծով` 1491658,0 հազար դրամ. 3) դեֆիցիտը (պակասուրդը) և հավելուրդը` 0 դրամ: 2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն՝ ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հավելված 1-ի: 3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ բյուջետային ծախսերի` համաձայն հավելված 2-ի: 4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսեր` համաձայն հավելված 3-ի: 5. Տալ համաձայնություն օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին կատարել ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ` գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024թվականի հունվարի 1-ից: |