Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասով, հաշվի առնելով Համեստ Ղազարյանի դիմումը, 1 Տալ համաձայնություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամաս 10 շենքի հարևանությամբ թիվ 8 հասցեում գտնվող բնակավայրերի խառը կառուցապատման 0,001984 հա մակերեսով հողամասի (կադաստրային ծածկագիր 09-003-0213-0027), Գորիս համայնքի և Համեստ Ղազարյանի հետ 2013թվականի փետրվարի 1-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգել 25 /քսանհինգ/ տարի ժամկետով՝ մինչև 2050 թվականի դեկտեմբերի 31-ը։
2. Համեստ Ղազարյանի հետ կնքել համաձայնագիր՝ 2013 թվականի փետրվարի 1-ին կնքված և նոտարական կարգով վավերացված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ։
3. Սահմանել, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են կառուցապատող Համեստ Ղազարյանի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։ |