Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. 1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության՝ 3,21032 հա (կադաստրային ծածկագիր՝ 09-021-0102-0042) «Խոտհարք» գործառնական նշանակության հողամասը, վաճառքի մեկնարկային գին սահմանելով 1850000 /մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ՝ համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/8 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):
2․ Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է վճարի հողատարածքի գնահատման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերը։
3․ Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը: |