Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0
- 2020 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասը.
1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Ավանգարդ փողոց թիվ 31/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 655,4քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0233-0064/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոց թիվ 8/2/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 134,0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0237-0048/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամաս թիվ 6/17 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 6,5քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0072-0039/, օժանդակ շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամաս թիվ 4/2 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 50,0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0072-0038/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 14/13/2 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 21,0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0080-0071/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Երևանյան խճուղի թիվ 13/4 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 1495.0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0220-0091/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 1500 ՀՀ դրամ:
7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 23/1 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 80.0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0213-0031/, բնակելի շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղի թիվ 36/1 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 20.0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0262-0042/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 3000 ՀՀ դրամ:
9) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մ. Մաշտոցի փողոց թիվ 151/7 հասցեում գտնվող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 96.0քմ հողատարածքը / ծածկ. 09-003-0231-0070/, հասարակական շինություն կառուցելու նպատակով, 1 քմ մեկնարկային գինը սահմանելով 2000 ՀՀ դրամ:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: