Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի նոյեմբերի 17-ի N 1747-Ա որոշումը 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի «Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասը, Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 79-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրից հանել «և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու» բառերը:
2) հիմնական մասից հանել «75-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետով,» և ««Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջարկությունը» թվերը և բառերը:
2.ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի «Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասը, Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասի հետ փոխանակելու և փոխանակված հողատարածքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրելու մասին» թիվ 79-Ա որոշման <<7.Սույն որոշման 1-6 կետերով փոխանակված, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին թվով 6 բնակելի տուն կառուցելու՝ 4 տուն Արցախից տեղահանված քաղաքացիների համար և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչների համար:>> 7-րդ կետը։ |