|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 դեկտեմբերի 2020 թվականի N 69-Ա |
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԵՎԱՆ-ԵՐԱՍԽ-ԳՈՐԻՍ-ՄԵՂՐԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂՈՒ 265-270ԿՄ ՀԱՏՎԱԾՈՒՄ ՀՈՂԱԳՐՈՒՆՏԻ ՀԱՆՈՒՅԹ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 36-րդ հոդվածի 5.2-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության «Հողագրունտի հանույթի կարգ սահմանելու մասին» 2019 թվականի մայիսի 10 N 572-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով <<Ապառաժ>> ՍՊԸ-ի կողմից լիազորված անձ Դավիթ Մարտիրոսյանի 2020 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 3014 դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8 , դեմ՝ 0 , ձեռնպահ՝ 0
- Տալ համաձայնություն Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրի վարչական տարածքում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական մայրուղու 265-270կմ հատվածում 0,24444հա մակերեսով հողատարածքում 12000խմ հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար:
- <<Ապառաժ>> ՍՊԸ-ին վարձակալությամբ, առանց մրցույթի տրամադրել 0,24444հա հողատարածք, 1քմ հողատարածքի վարձավճար սահմանել 25 ՀՀ դրամ, 6 ամիս ժամանակահատվածով:
- Հողագրունտի մեկ խոր. մետրի արժեքը սահմանել 50 ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -8 ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(701.55 Կբ)
|
 |
(967.83 Կբ)
|
 |
(728.40 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|