Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 63-րդ հոդվածներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143–րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29 թիվ 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 1-ի N 2 Փ-68 դրական եզրակացությունը 1.«Սյունիք-2» միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերում ներառված Խնձորեսկ բնակավայրի համակցված փաստաթղթում կատարել փոփոխությանը և որպես առաջնահերթ միջոցառում, պաշտպանական կարիքների համար, պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման հողերից 9.82888 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0125-0055-ից) փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա (համաձայն հավելվածի):
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: |