Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 29 ապրիլի 2021 թվականի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության թիվ 698-Ն որոշումամբ հիմք ընդունելով Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման աշխատանքները,
1. Սահմանել, որ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 6-րդ թաղամասի թիվ 9/23 հասցեում գտնվող հողամասի սահմանները որոշվում են 0,00198հա մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։