Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ և 89-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, հիմնք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2023 թվականի հունվարի 31-ի №01/12/00642-2023 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղի 1-ին փողոց թիվ 2/2 հասցեում գտնվող 0,1հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողատարածքն առողջության առաջնային պահպանման կենտրոնի նոր շենք կառուցելու նպատակով, անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|