Տեղկացնում ենք, որ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամը /այսուհետև՝ ՀՏԶՀ/ ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի /այսուհետև՝ ՀԲ/ ֆինանսավորմամբ իրականացնելու է «Զբոսաշրջության և Մարզային Ենթակառուցվածքների Ծրագիրը» /այսուհետև՝ Ծրագիր/, որին որպես թիրախային զարգացման կլաստեր՝ ընտրվել է նաև Գորիսը։ Ծրագիրն ուժի մեջ մտնելու համար 2025 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը ժամը 16։30-ին, Գորիսի համայնքապետարանի նիստերի դահլիճում /հասցե՝ Սյունիքի մարզ, ք․ Գորիս, Անկախության 3/ տեղի կունենա հանրային քննարկում, որին մասնակցելու համար հրավիրում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, զբոսաշրջության գրասենյակների ներկայացուցիչների, թեմայով հետաքրքրված անձանց։
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել Գորիսի համայնքապետարան։