Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 419
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.10.19 Տասնյակ տարիներ չվերանորոգված ճանապարհները նոր շունչ կստանան
Գորիս համայնքի ճանապարհների խայտառակ վիճակը գաղտնիք չէ ոչ ոքի համար: Թեև նախկինում որոշ փողոցներում փոսալցման աշխատանքներ են իրականացվել, սակայն փողոցների անբարեկարգ վիճակը դրանից չի փոխվել: Ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական ճանապարհները քարուքանդ վիճակում են, իսկ մայթերը՝ անանցանելի :Այս տարի, սակայն, համայնքում տարիներով կուտակված բազմաթիվ խնդիրների լուծմանը զուգահեռ, ի հեճուկս բոլոր դժվարությունների, համայնքապետարանի հետևողական աշխատանքի շնորհիվ և համայնքի ղեկավարի անմիջական նախաձեռնությամբ, լուծվում են կենսական նշանակության մի շարք խնդիրներ, այդ թվում՝ հիմնովին նորոգվում են կարևոր նշանակության փողոցներ ու մայթեր: Շինաշխատանքները սկսված են ամբողջ ծավալով: Արդեն մեկնարկել են նաև քաղաքի ... Մանրամասն
04.10.19 Տարիներով անուշադրության մատնված վայրերն արագ տեմպերով նոր ու գրավիչ տեսքի են բերվում
Գորիսում հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված նախագծերի հաջող կենսագործման լավագույն օրինակները շարունակվում են. հերթական հանգստի գոտին է ստեղծվել: Ինչպես խոստացվել էր, Անկախության փողոցի վերականգնված կոլորիտային կանգառի հարակից տարածքն այժմ հանգստի գեղեցիկ գոտի է դարձել: Նոր մայթ է կառուցվել՝ շուրջ 200 քմ բազալտե քարերի շարվածքով, 150գծմ եզրառուներ են տեղադրվել, տարածքը՝ կանաչապատվել: Մեկ տարվա ընթացքում տարածքի անխնամ վիճակն անճանաչելիորեն փոխվել է:Արագ տեմպերով հիմնանորոգվում, բարեկարգվում, վերակառուցվում են հանգստի, ժամանցի, զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող վայրերը:Այս անգամ Գորիսում գործող «ԿրեԴեբ» ընկերության տնօրեն Նաիրի Պողոսյան ... Մանրամասն
03.10.19 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
Հարգելի ուսուցիչներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղել ձեզ՝ շնորհակալ աշխատանքի, համբերատար, սրտացավ վերաբերմունքի, ձեր անձնվիրության համար, այն հոգատարության ու ջերմության համար, որ տալիս եք ձեր աշակերտներին: Անգնահատելի է ձեր դերը մատաղ սերնդի կրթության, դաստիարակության գործում: Ամենևին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել հասարակության շրջանում:Հարգելի ուսուցիչներ, դուք կերտում եք մեր պետության ու ժողովրդի ապագան: Մատաղ սերունդ կրթելն ու հասարակության արժանապատիվ անդամ ձևավորելու առաքելությունը բարդ, միաժամանակ պատվաբեր գործ է: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ ... Մանրամասն
02.10.19 Ամփոփվել են մարզական փառատոնի արդյունքները
Գորիս համայնքում անցկացվեց «Մարզական փառատոն»՝ Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված կանոնակարգի:Փառատոնն անցկացվեց 7 մրցակցային մարզաձևերից`✅ Կշռաքարի բարձրացում✅ Շախմատ✅ Նարդի✅ Ազգային կոխ, ըմբշամարտ✅ Բազկամարտ✅Մինի ֆուտբոլ✅Մասսայական վազքարշավՀամայնքապետարանի մշակույթի, սպորտի և երիտասարադության հարցերի բաժնի, սպորտդպրոցի կողմից հաստատված մրցավարական կազմը բարձր մակարդակով և կազմակերպվածությամբ անցկացրեց բոլոր մարզաձևերի թե´ մրցակցական, և թե´ ցուցադրական մրցելույթները: Փառատոնին մասնակցել են 300-ից ավելի պատանիներ ու աղջիկներ: Մասնակիցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ... Մանրամասն
01.10.19 Մանկապարտեզներին նվիրաբերվեց ձմռան համար նախատեսված վերմակներ



Մոսկվայաբնակ Սաֆարյանների ընտանիքի աջակցությամբ Գորիս համայնքի ՆՈՒՀ-երին տրամադրվեցին 80 հատ վերմակներ, իսկ սոցիալապես անհապահով 10 ընտանիքներ, ստացան սննդի աջակցություն: Ընտանիքի ավագ որդին՝ Արշակ Սաֆարյանն անձամբ էր այցելել համայնքի մանկապարտեզներ՝ ընտանիքի կողմից պատրաստված նվերները հանձնելու նպատակով:
Գորիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում բարերարների ընտանիքին, ցուցաբերած աջակցության համար` կարևորելով, նրանց վերաբերմունքն ու սրտացավությունը

30.09.19 Գորիսի և Բիքֆայայի քաղաքապետերը Բիքֆայայի խորհրդանիշ եղևնին տնկել են Գորիսում՝ ի նշան նոր համագործակցության մեկնարկի
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ընդունել է Բիքֆայայից ժամանած պատվիրակությանը՝ քաղաքապետ տիկին Նիկոլ Գըմայիլիի գլխավորությամբ: Վերջինս Հայաստան է այցելում առաջին անգամ՝ լիբանանահայ, Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամ Վահե Քալինջյանի նախաձեռնությամբ ու Գորիս համայնքի ղեկավարի հրավերով: Այցի շրջանակներում զրուցակիցները քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հնարավոր ուղղությունները: Որպես հեռանկարային ոլորտներ, առանձնացվել են զբոսաշրջությունը, մշակութային փոխանակման ծրագրերը, փառատոնների կազմակերպումը, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները: Երկու քաղաքների ղեկավարները ընդգծել են, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա, ... Մանրամասն
25.09.19 Արյան կանչը

Գորիսի Երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Արյան կանչը» խորագիրը կրող մշակութային միջոցոռում: Միջոցառման մասին՝ ֆոտոռեպորտաժում.

 
23.09.19 ՄԱԶ մակնիշի ինքնաթափ մեքենա՝ Գորիս համայնքին
Գորիս խոշորացված համայնքում տարվող բարեկարգման մեծածավալ աշխատանքներն առավել արդյունավետ են կազմակերպվում նոր տեխնիկաների շնորհիվ։ Ավտոպարկն այս անգամ համալրվել է ՄԱԶ մակնիշի ինքնաթափ մեքենայով։ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից Գորիս համայնքին արդեն տրամադրվել է 9 միավոր տեխնիկա՝ միկրոավտոբուս, JCB էքսկավատոր, ՄԱԶ ինքնաթափ ավտոմեքենա, համակցված ճանապարհային մեքենա, Գրեյդեր, 1 հատ ամբարձիչ, աղբատար ավտոմեքենա: Շուրջ 705 մլն դրամի ծրագիրն իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության կողմից՝ ի դեմս USAID-ի (ԱՄՆ-ՄԶԳ) «Աջակցություն տեղակական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Գորիս համայնքի ավագանու նիստ 09.03.2019
Գորիս համայնքի ավագանու նիստ 12.02.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3

+37428422552

goris.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner