Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահի դիմումը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի)15.7քմ ընդհանուր մակերեսով 1 սենյակ վարձակալությամբ տրամադրել Գորիսի տարածքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միությանը՝ 3 տարի ժամկետով:
2. Տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 6000 /վեց հազար/ ՀՀ դրամ:
3.Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: