Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2166
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 30-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 մայիսի 2019 թվականի N 30-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅԱՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 11, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 

2019 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Որոտան գյուղի Աղդուզի  փողոցի թիվ 1 հասցեում գտնվող / վկայական N13022019-09-0016/  գյուղատնտեսական արտադրական  նշանակության   հողերից 226.5քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Խնձորեսկ գյուղ37-րդ փողոցի թիվ 114/8 հասցեում գտնվող / վկայական N22042019-09-0033/  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ  հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Խնձորեսկ գյուղ37-րդ փողոցի թիվ 114/9 հասցեում գտնվող / վկայական N22042019-09-0051/  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ  հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Վերիշեն գյուղ 21-րդ փողոցի թիվ 5 հասցեում գտնվող  բնակավայրերի այլ հողերից 707.8քմ  հողատարածքը /վկայական N25042019-09-0030/, բնակելի  տուն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000ՀՀ դրամ:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Վերիշեն գյուղ 3-րդ փողոցի թիվ 1նրբանցք 1/1 հասցեում գտնվող / վկայական 07082014-09-0021/բնակավայրերի այլ հողերից 1056.4քմ  հողատարածքը, բնակելի  տուն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1000 ՀՀ դրամ:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Վերիշեն գյուղի  գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական  նշանակության 0.555հա  հողատարածքը /վկայական N23042019-09-0040/, էկոտուրիզմի ու  ագրոտուրիզմի կազմակերպման նպատակով, 1հա-ի  մեկնարկային գինը սահմանելով  350 000 ՀՀ դրամ:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Հարթաշեն գյուղի 11-րդ  փողոցի թիվ 3 հասցեում գտնվող / վկայական N11022019-09-0017/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերից  5630.0քմ հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով,  1քմ-ի  մեկնարկային գինը սահմանել  200 ՀՀ դրամ:

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Խնձորեսկ գյուղ 37-րդ փողոցի թիվ 114/10 հասցեում գտնվող /վկայական N29042019-09-0016/  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ  հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ: 

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս  համայնքի Խնձորեսկ գյուղ 37-րդ փողոցի թիվ 114/11 հասցեում գտնվող /վկայական N29042019-09-0015/  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների 110.0քմ  հողատարածքը, արտադրական շինություն կառուցելու նպատակով, 1քմ  մեկնարկային գինը սահմանելով  1500 ՀՀ դրամ:


Կողմ -11

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ

ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.49 Մբ)
(2.02 Մբ)
(2.08 Մբ)
(2.07 Մբ)
(1.32 Մբ)
(2.10 Մբ)
(1.55 Մբ)
(1.86 Մբ)
(2.08 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner