Այսօր: Երկուշաբթի, 16 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 432
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 67-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2015 թվականի N 67-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԱԺՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի

   Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ, 72-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետի 08.09.2015թ-ի Ե-3764-09 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1.Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ. 1135304, կադ.համ 09-003.2-1) 3-րդ հարկից (համաձայն սխեմայի)80.5քմ ընդհանուր մակերեսով 6  սենյակ   վարձակալությամբ  տրամադրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնին՝ 3 տարի ժամկետով, տարածքի վարձակալության վճարի չափը 1քմ-ի համար սահմանել տարեկան 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ:

2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

3.Ուժը կորցրած ճանաչել Գորիսի համայնքի ավագանու 2012թ-ի հունիսի 29-ի <<ՀՀ ԱՆ ԴԱՀԿ Սյունիքի մարզային բաժնին անհատույց, նպատակային օգտագործման պայմանով տարածք տրամադրելու մասին>> թիվ 32-Ա որոշումը:


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner