Այսօր: Չորեքշաբթի, 5 Օգոստոսի 2020թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 259
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 սեպտեմբերի 2013 թվականի N 55-Ա

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ «ԿՐԵԴԵԲ» ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Կրեդեբ» ՍՊԸ-ի տնօրեն Հ. Միրումյանի  26.07.2013թ. թիվ 25-13 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Անկախության թիվ 3 հասցեի վարչական շենքի 2-րդ հարկից 53.9քմ ընդհանուր մակերեսով 4 սենյակ` 01.10.2013թ-ից մինչև 31.12.2018թ.-ը, վարձակալությամբ տրամադրել  «Կրեդեբ» ՍՊԸ-ին, որպես գրասենյակ, 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 6000 ՀՀ դրամ, 2015թ-ի և հաջորդող տարիների համար յուրաքանչյուր տարվա համար վարձի չափը նախորդ տարվա համեմատ ավելացնել 10 տոկոսով:   Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: 

Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner