|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 18  հոկտեմբերի  2018 թվականի N 89-Ա
 | 
| ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| 
 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի     18-րդ հոդվածի     21-րդկետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդև 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը և   համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկությամբ կողմ՝ 10, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 
Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 177 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 100քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 14 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 40.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից Սյունիքի փողոցի 138 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 20,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այ լհողերից Վ.Մամիկոնյան փողոցի 168 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 240.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողերից Գալստյան փողոցի թիվ 62 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 200.0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Սևյան 1-ին նրբ.3-րդ բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 119քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներկառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:   | 
| 
 | Կողմ -10  ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
 
 
 
 | 
| | Կից փաստաթղթեր՝ | 
|  | (2.13 Մբ) |  | 
 | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |