Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի N1890-Ն որոշման 11-րդ կետը և Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 24-ի N 100-Ա որոշումը, Գորիս համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթացի կազմակերպման և համակարգման նպատակով՝
1. Գորիս համայնքում 2025 թվականին մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարման համար ստեղծել հանձնաժողով՝ համաձայն հավելված 1-ի։
2. Սահմանել հանձնաժողովի գործառույթներն ու աշխատակարգը՝ համաձայն հավելված 2-ի։
3. Հանձնաժողովի նախագահին՝
1) կազմել և սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելված 3-ի։
2) հաստատված ժամանակացույցին համապատասխան կազմել և համայնքի ղեկավարին ներկայացնել մասնակցային բյուջետավորման գործընթացի յուրաքանչյուր փուլի ավարտի վերաբերյալ ընթացիկ և տարեկան ամփոփ հաշվետվություններ։
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների ներկայացման հայտի ձևաթուղթը՝ համաձայն հավելված 4-ի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: