Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով,   <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի    63-րդ հոդվածի    կետերով,  66-րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 6-րդ, 13-րդ կետի գ/ ենթակետը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
Արցախյան խճուղու Գոռիկ Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության /ավտոտեխսպասարկման կետի/ ընդլայնման նպատակով, շինությանը  կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական  կառուցապատման գոտում գտնվող Արցախյան խճուղու թիվ 52/1 հասցեի 84.0քմ  հողատարածքը  /ծածկագիր 09-003-0264-0024,վկայական N19092013-09-0002, տրված 19.09.2013թ./, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գոռիկ Ղազարյանին, 1քմ հողի գինը` 810 դրամ