Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին և 2.2-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանի 4, 8.1, 8.2, 8.3 և 8.4 կետերի պահանջները
1.Հաստատել համակարգչի միջոցով ընտրված ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար 2025 թվականի հոկտեմբերի 09-ին նշանակված մրցույթների մրցութային հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար համայնքի ղեկավարի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Մարգարիտա Հարությունյանին:
3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: