Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների  մասին» ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, 12-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի (ՀՎՀՀ 03548725) ոգելից և ալկոհոլային խմիչքների, ծխախոտի  արտադրատեսակների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել «ՆՆ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի տնօրեն Ռուբեն Հովհաննիսյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 36 հասցեում գտնվող առևտրի սրահում ոգելից և ալկոհոլային  խմիչքների, օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու հայտը:
 2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: