Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, 46-րդ և 47-րդ հոդվածների դրույթներով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 234–Ն որոշումը և հաշվի առնելով Հայաստանի շախմատի ակադեմիայի տնօրենի 2025թվականի նոյեմբերի 4-ի N 25/495 գրությունը․
1․ Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից 2025թվականի նոյեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 21-ը Գորիս քաղաքում անցկացվող «Գորիս Օփեն» շախմատի միջացգային մրցաշարի անցկացման նպատակով համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4819 հոդվածից Հայաստանի շախմատի ակադեմիային հատկացնել 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ աջակցություն:
2. Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: