| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  24  մայիսի  2013 թվականի N 20-Ա | 
  ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ  <ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ>  ՓԲԸ -ԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
  Ղեկավարվելով <Տեղական ինքնակառավարման մասին>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի 10.02.2012թ. N-03/500-12 գրությունը և  Գորիսի համայնքի ղեկավարի  առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 13, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0  1.Գորիսի  համայնքային սեփականություն հանդիսացող մատակարարվող խմելու ջրի ու կոյուղու համակարգերը՝ համապատասխանաբար 3.658.500 և 1.418.700 հազար ՀՀ դրամ հաշվեկշռային արժողությամբ մինչև 2035թ. հուլիսի 1-ը Կառավարության կողմից հաստատված <Անշարժ գույքի անհատույց օգտագործման> պայամանագրով հանձնել <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ -ին: 2. Գորիս համայնքի ղեկավար՝ Ն. Ոսկանյանին. Սահմանված կարգով ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան սպասարկման գրասենյակում <Հայջրմուղկոյուղի> ՓԲԸ –ի գլխավոր տնօրենի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված   պայամանագիրը կամ դրանց կնքման գործընթացը իրականացնելու համար լիազորել իրավասու անձի: 
  | 
 Կողմ -13  ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՇԱԿ ՅՈԼՅԱՆ ՀՐԱՅՐ ՈՍԿԱՆՅԱՆ ՈՍԿԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ ԳՈՌ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ
 
 
  | 
 | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |