Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ն մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Արցախից բռնի տեղահանված և Գորիս քաղաքում սոցիալապես անապահով քաղաքացիներին բնակարաններով ապահովելու անհրաժեշտությունից ելնելով՝ տալ համաձայնություն Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաքաքի Օրբելյանների փողոցի թիվ 20/1 հասցեում գտնվող հողատարածքի և հողատարածքում առկա մարզադահլիճի գործառնական նշանակությունները փոխել՝ հողամասը՝ որպես բնակավայրերի «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության և մարզադահլիճը՝ որպես բնակելի տուն։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|