|  | 
|  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
 
 | 
| Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am
 | 
| Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 | 
| 19  օգոստոսի  2014 թվականի N 15-Ա
 | 
| ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎԱՆԳԱՐԴ 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ ՀԱՍՑԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԸ  <ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 | 
| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
  Գորիսի համայնքային սեփականություն հանդիսացող Ավանգարդ 5-րդ թաղամաս հասցեի վարչական շենքը` 378.8 քմ ընդհանուր մակերեսով և 0.485 հա հողատարածքը վարձակալությամբ  տրամադրել <Հայջրմուղկոյուղի> փակ բաժնետիրական ընկերությանը, որպես գրասենյակ, տարեկան վարձ սահմանել 1000000 ՀՀ դրամ:  Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով:   | 
| 
 | Կողմ -8  ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԱՍԼԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԻՐԶԱԹՈՒՆՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0  | Ձեռնպահ -0  | 
 | 
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ
 
 
 
 | 
|  | 
|  | 
|  | 
| | Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է | 
 | 
|  | 
|  |