Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասինե  ՀՀ օրենքի 16 հոդվածի առաջին մասի 20) կետով, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ,  67-70-րդ հոդվածի  կետերով, ՀՀ կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13 կետի գ/ ենթակետով և  հիմք ընդունելով  Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
 
  
1.  ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի  քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող Ավանգարդ փողոցի թիվ 9/3 հասցեի 101.5քմ  հողատարածքը, որը չի հանդիսանում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս, սպասարկման տաղավար կառուցելու նպատակով / ծածկագիր` 09-003-0233-0053, վկայական N24062013-09-0019/ սակարկության ձևով օտարել, 1քմ  մեկնարկային գինը սահմանել`  5000դրամ:
2.Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհարաժեշտ գործառույթների իրականացումը: