|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
04 նոյեմբերի 2025 թվականի N 834-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՐՁՐԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐՋԱՆԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Երջանիկ Գրիգորյանի 2025 թվականի սեպտեմբերի 18-ի-ի դիմումը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Բարձրավան գյուղի 8-րդ փողոց թիվ 1 հասցեում Երջանիկ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի կառուցապատման տարածքում մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 93,2քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Երջանիկ Գրիգորյանի սեփականությունը:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|