Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 4
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 44-րդ, 45-րդ, 62-րդ հոդվածներով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Որոտան» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն` Ս.Ադամյանի 30.08.2016թ. թիվ 73 գրությունը և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը

Համայնքի տարածքում գտնվող ոռոգման ցանցում իրականացրած վերականգնողական և նորոգման աշխատանքների համար, Գորիս համայնքի 2016թ. վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 350.000 /երեք հարյուրհիսունհազար/ ՀՀդրամ, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի «Որոտան» ջրօգտագործողների ընկերությանը դրամական աջակցություն տրամադրելու նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԳԵՎՈՐԳ ԲՈԼՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԻԿ ԱԴՈՒՆՑ
Կից փաստաթղթեր՝
(446.30 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner