Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի 25.07.2013թ. թիվ 01/10/2/4614-1 գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից, անհատույց օգտագործման նպատակով, աշխատանքային գործունեություն իրականացնելու համար, ՀՀ Սյունիքի մարզպետարանին առանց վարձավճարի տրամադրել 52.3 քմ ընդհանուր մակերեսով 5 սենյակ`մինչև 31.12.2018թ.-ը: |