Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 32-րդ հոդվածներով, ՀՀ Կառավարության 14.03.1997թ. թիվ 51 որոշմամբ, հիմք ընդունելով Մերի Տիգրանյանի 08.07.2015թ-ի դիմումը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. Գորիսի Գետափնյա փողոցի թիվ 14/30 հասցեում Մերի Տիգրանյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական շինության ընդլայնման նպատակով, շինությանը կից համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարկական կառուցապատման գոտում գտնվող Գետափնյա փողոցի թիվ 14/31 հասցեի 20.8քմ հասարակական շինությունը /վկայական N16062015-09-0003, տրված 16.06.2015թ., ծածկագիր 09-003-0072-0021-001-031/, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մերի Տիգրանյանին, գույքի գին սահմանել 125000 դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N120Գ 08.07.2015թ. հաշվետվության (Որակավորման վկայական N ԱԳԳ 044): |