Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 800
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N -------
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ -------


Զեկ. ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 151/5 ՀԱՍՑԵՈՒՄ 17.4ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ 17.4ՔՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ,  63 -րդ հոդվածի  կետերով, 66 -րդ հոդվածի  դրույթներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության <Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին> 18.05.2006թ. թիվ 912-Ն որոշման 34-րդ, 34.2, 35.բ կետերը, ՀՀ քաղաքացիական օրնսգրքի 188-րդ հոդվածով,  ՀՀ կառավարություն 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի բ/ ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը

1. Մաշտոցի փողոցի թիվ 151/5 հասցեում համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման գոտում գտնվող 17.4քմ հողատարածքը և հողատարածքում կառուցված 17.4քմ արտաքին /10.9քմ ներքին/ մակերեսով  հասարակական շինությունը /ծածկագիր 09-003-0231-0055-001 վկայական N 07052013-09-0013/ օտարել Տրգրան Աղաբեկյանին, 1քմ շինության գինը` 9900դրամ, շինության տակ գտնվող 1քմ հողի գինը` 810 դրամ:
2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
3. Որոշման ծախսերը կատարում է գնորդը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԻԿԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner