|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2012 թվականի N 581-Ա |
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2013Թ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի, մաս 3, 1-ին պարբերության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով 1.ՀՀ Նախագահի 2013թ փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին սահմնաված կարգով գրանցված ՀՀ Նախագահի թեկնածուների կողմից քարոզչություն իրականացնելու նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքային համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար անվճար առանձնացնել հետևյալ տեղերը` ա/ Նարեկացու փողոցի թիվ 6 շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատին, բ/ Սալ Քար թաղամասի թիվ 1 շենքի դեպի Կապանի խճուղի նայող հարթ պատին.
գ/ Մաշտոցի թիվ 1 շենքի դեպի Գ. Տաթևացու հրապարակ նայող հարթ պատին,
դ/Կոմիտաս փողոցի թիվ 30 շենքի դեպի Սյունիքի փողոց նայող հարթ պատին
ե/ Սյունիքի փողոցի թիվ 134-ից- 142 շենքերի հարթ պատերին: զ/Օրբելյանների թիվ 37 շենքի դեպի Զ. Անդրանիկ փողոց նայող հարթ պատին, է/ Ավանգարդ թաղամասի Սևյան փողոցի թիվ 1-3 շենքերի հարթ պատերին ը/Սարյան թիվ 17 շենքի հարթ պատին.
թ/ Նոր Վանքի տափ 13-րդ շենքի հարթ պատին ժ/ Վ. Մամիկոնյան փողոցի 164-ից -168 շենքերի հարթ պատերին 2.Քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված տեղերում ՀՀ Նախագահի թեկնածուների համար հատկացնել յուրաքանչյուրին մեկ քառակուսի մետր տարածք:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|