Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ «ՊՐԵՍ-ՍՏԵՆԴ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ, 76-81-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողմասերի օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 46.2 կետի ա/ ենթակետը,  հիմք ընդունելով «Պրես Ստենդ» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Սարուխանյանի 29.10.2014թ. թիվ Ե-611-14, 18.03.2015թ. թիվ Ե-80-15 գրությունները 

   1. Գորիսի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման գոտուց`  Սյունիքի և Անկախության  փողոցներում ժամանակավոր թերթի կրպակներ տեղադրելու նպատակով,   5/հինգ/  տարի  ժամկետով, յուրաքանչուր փողոցում 6քմ հողատարածքը վարձակալությամբ  տրամադրել  «Պրես Ստենդ» ՍՊԸ-ին, /տարեկան  1քմ հողատարածքի վարձավճարը  3000 /երեք  հազար/  ՀՀ դրամ:

   2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner