Այսօր: Հինգշաբթի, 14 Նոյեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 635
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 9
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 9


Զեկ. ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ

ԳՈՐԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՇՏՈՑԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 2 ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԻՑ <ՍՅՈՒՆԻՔԻ ԳԱՄԿ> ՓԲԸ-ԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով <Սյունիքի ԳԱՄԿ> ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ա. Բակունցի 14.02.2014թ-ի  Ե-N 011գրությունը  և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

1. Գորիսի քաղաքապետարանի սեփականություն հանդիսացող Մաշտոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի 2-րդ հարկից 50 քմ ընդհանուր մակերեսով 3 սենյակ`  01.01.2014թ-ից մինչև 31.12.2014թ.-ը, վարձակալությամբ տրամադրել<Սյունիքի ԳԱՄԿ> ՓԲԸ-ին, որպես գրասենյակ, 1 քմ-ի տարեկան վարձ սահմանել 7800 ՀՀ դրամ, 2015թ-ի և հաջորդող տարիների համար յուրաքանչյուր տարվա համար վարձի չափը նախորդ տարվա համեմատ ավելացնել 10 տոկոսով:  Վճարման պարբերականությունը սահմանել եռամսյակային, վճարման վերջնաժամկետը` ոչ ուշ քան հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Վարձավճարի կետանցի դեպքում յուրաքանչյուր մեկ օրվա համար սահմանել տույժ չվճարված վարձավճարի գումար 0.15 տոկոսի չափով: 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԳԱԳԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner