Այսօր: Երկուշաբթի, 18 Նոյեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 709
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N -------
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ -------


Զեկ. ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ <ԱՆՀԱՅՏ> ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով  <<Իրավական ակտերի մասին>>  ՀՀ  օրենքի     20-րդ հոդվածի     1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի     16-րդ հոդվածի     20-րդ կետով, հիմք ընդունելով  ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ <Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին> 01.06.2010թ. թիվ 186-Ն հրամանի հրահանգի 9-րդ կետի 5) ենթակետը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը,

1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող  Քրիստափորի փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման 724քմ մակերեսով  համայնքային սեփականություն հանդիսացող և որպես «անհայտե քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասի հետ կապված անճշտության ուղղման համար, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել  Գորիսի համայնքային սեփականություն:
2. Համայնքի ղեկավարի  աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԽԻԿԱՐ ՄԻՐԶՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner